երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանական ավիաընկերությունն ավելի քան 100 հազար եվրո է վճարել ՀՀ օդային տարածքով թռիչքների համար

Ադրբեջանական ավիաընկերությունն ավելի քան 100 հազար եվրո է վճարել ՀՀ օդային տարածքով թռիչքների համար

Ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությանը ՀՀ օդային տարածքով 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված թռիչքների համար փոխանցել է 111927,22 եվրո։

Փոխանցումն իրականացվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով՝ համաձայն սահմանված ընթացակարգի։

Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկում է իրականացնում ՀՀ օդային տարածքում։ «Եվրակոնտրոլ»-ը օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է։

 

  • Կիսվել: