երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է անկարգությունների ընթացքում զոհվածների մասին տեղեկատվությունը

Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է անկարգությունների ընթացքում զոհվածների մասին տեղեկատվությունը

Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է Մինսկում անկարգությունների ժամանակ զոհվածների մասին տեղեկատվությունը, հայտնում է Sputnik Բելառուսը։

Ավելի վաղ «Весна»-ն իրավապաշտպան կենտրոնը հայտնել էր, որ Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ երիտասարդը գլխուղեղի վնասվածք է ստացել, որն անհամատեղելի է կյանքի հետ: Նշվում է նաև, որ հիվանդանոցներում են գտնվում տասնյակ տուժածներ։

Ria Novosti գործակալության փոխանցմամբ՝ վերջին տվյալներով ՝ ձերբակալվել է առնվազն 213 մարդ։ Հանրահավաքների մասնակիցների դեմ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների եւ բռնության վերաբերյալ։

 

  • Կիսվել: