«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվել
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։55-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի գերեզմանատանը այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:28-ին:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
--------------------------------
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 12 հասցեի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։36-ին, մարվել՝ 23։40-ին։ Այրվել են «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը՝ մասամբ։



