հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բելաջիո»-ի դիմաց ավտովթարից մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են․ մանրամասներ

«Բելաջիո»-ի դիմաց ավտովթարից մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են․ մանրամասներ

Օգոսոստի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ավագ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել  է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ աղբյուրի՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։ 

 

արտակ

  • Կիսվել: