երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Բեկոն պրոդուկտ»-ի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է

«Բեկոն պրոդուկտ»-ի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի):
 
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025 թ., մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03․07․2025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «Բեկոն պրոդուկտ»):
 
Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

  • Կիսվել: