երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաթոյանն անդրադարձել է գործատուների՝ աշխատակիցներին աշխատավարձ վճարելուց խուսափելու մասին լուրերին

Բաթոյանն անդրադարձել է գործատուների՝ աշխատակիցներին աշխատավարձ վճարելուց խուսափելու մասին լուրերին

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է համացանցում տարածված տեղեկություններին, համաձայն որոնց՝ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։

Նախարարը նշել է, որ թեև իրենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։

Բաթոյանը գրել է. «Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։

Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), 📩 [email protected]»:

  • Կիսվել: