Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն․ Ղալիբաֆ
Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իսլամաբադի հուշագրի յոթ պայմանները կատարելու, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։ Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել է նա։



