հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաշինջաղյան փողոցի 188,192, 196 և 198 շենքերի ջեռուցման համար լոկալ կաթսայատներ կկառուցվեն

Բաշինջաղյան փողոցի 188,192, 196 և 198 շենքերի ջեռուցման համար լոկալ կաթսայատներ կկառուցվեն

Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 188,192, 196 և 198 շենքերը ջեռուցելու և տաք ջրով ապահովելու համար կկառուցվեն լոկալ կաթսայատներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակումից։ 

«Տարիներ շարունակ Բաշինջաղյան փ. 188,192, 196 և 198 շենքերի բնակիչները բարձրացնում էին շենքերի գազաֆիկացման հարցը , որը տեխնիկապես անհնարին էր, քանի որ անվտանգության խնդիրները հնարավորություն չէին տալիս։ 

Վերջապես Երևանի քաղաքապետարանը  շահագրգիռ կազմակերպությունների և  նշված շենքերի բնակիչների հետ քննարկելով լուծման տարբերակները գտավ լուծում և այժմ իրականացվում է նախագիծ այդ շենքերը ջեռուցելու և տաք ջրով ապահովելու համար։ Այն կիրականացվի լոկալ կաթսայատներ կառուցելով»,- ասվում է հրապարակման մեջ։ 

  • Կիսվել: