չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԻՆ-ի ավտոմեքենայով հաց են հասցրել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարան

ԱԻՆ-ի ավտոմեքենայով հաց են հասցրել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզպետարանն արձագանքել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանի հայտարարությանն այն մասին, որ Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում:

՛՛Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, թե Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։

Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։

Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը՛՛,-ասված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

 

  • Կիսվել: