շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ Արցախից տեղահանված բնակիչների համար

Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ Արցախից տեղահանված բնակիչների համար

Գորիսի համայնքապետարանից հայտնում են. «Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ, նաև  ջերմոց, որը նախատեսված է Արցախից տեղահանված բնակիչների համար։

Եթե ցանկանում եք ապրել և արարել Բարձրավանում, ապա հունիսի 26֊ին կարող եք դիմել Գորիսի համայնքապետարան, ժամը 09։00֊ից 18։00֊ն։

Դիմորդների ընտանիքի կազմը պետք է բաղկացած լինի 3 և ավելի անձանցից։
Ծրագիրն իրականցվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում

  • Կիսվել: