երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստայան գոտու տարածքում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։

Երեխայի անհետանալու վայրից  դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։

"Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում",- հայտնում են ՆԳՆ-ից:

  • Կիսվել: