երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Բաքվում հայ գերիների վերաբերյալ հերթական ապօրինի դատավճիռն է կայացվել

Բաքվում հայ գերիների վերաբերյալ հերթական ապօրինի դատավճիռն է կայացվել

Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ հերթական ապօրինի դատավճիռն է կայացվել: Բաքվում հրապարակվել է շինծու քրեական գործով անցնող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Ի. Ս.-ի և Վ. Ռ.-ի դատավճիռը:

Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18:

Նրանք մեղադրվում են իբրև 2021 թ. մայիսին Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մատակարարման ուղիները ականապատելու համար: Նշվում է, որ նրանք ապօրինի ազատազրկման 9 տարին անցկացնելու են բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի կալանավայրում: 

  • Կիսվել: