չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
 Բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով վարակ չի տարածվում․ Արսեն Թորոսյան

Բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով վարակ չի տարածվում․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկություններին, թե  նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:  Այս առնչությամբ նա, մասնավորապես գրել է․

«Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա»։

Նախարարը  նաև խնդրել է հնարավորինս տարածել այս տեղեկությունը

  • Կիսվել: