երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բանակցություններ Թեհրանի և Երևանի միջև՝ հայկական արդյունաբերության կողմից Արաքս գետի աղտոտվածության խնդրի լուծման վերաբերյալ

Բանակցություններ Թեհրանի և Երևանի միջև՝ հայկական արդյունաբերության կողմից Արաքս գետի աղտոտվածության խնդրի լուծման վերաբերյալ

Իրանի ջրային արդյունաբերության խոսնակը Հայաստանի արդյունաբերական կեղտաջրերից Արաքս գետի աղտոտվածության և այս գետի հարևանությամբ գտնվող Իրանի նահանգների վրա բացասական ազդեցության մասին ասաց. «Այդ կապակցությամբ Հայաստանի հետ արդեն լուրջ բանակցություններ են տարվել, և այժմ հարցին հետևում է Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը», գրում է parstoday.ir-ը:

Ֆիրոզ Ղասեմզադեն ILNA լրատվական գործակալության տնտեսական թղթակցի հետ զրույցում հավելեց. «Հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում հայտնաբերվել են գետն աղտոտող որոշ հանքեր, և ստուգելու պահանջ է ներկայացվել Իրանի էներգետիկայի նախարարության կողմից, և ՀՀ դատախազությունը ու Հայաստանի բնապահպանական կազմակերպությունը մուտք են գործել այս հարցով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ աղտոտիչները գետ են մտել մասնավոր հատվածից, նաև բողոքներ են ներկայացվել։

Ղասեմզադեն ընդգծել է. «Երկու երկրների համատեղ հանձնաժողովներում մենք եկել ենք այն եզրակացության, որ ջրի վերամշակում պետք է արվի, և աղտոտված ջուրը պետք է նորից օգտագործվի նույն արդյունաբերություններում և հանքերում, որպեսզի արտահոսքերը և նյութերը որ հավանապար նորից մուտկ կգրոծեն մաքրվեն։ Հիմա վերամշակումը տեղի է ունեցել, և այն այժմ ակտիվ է, բայց երբեմն կարող է ամիսը մեկ օր աղտոտվածության աճ լինել։

 

  • Կիսվել: