չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Բամբակաշատ գյուղում կայանած «Infiniti» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Բամբակաշատ գյուղում կայանած «Infiniti» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 02։25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13/2 փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:44-ին, մարվել՝ 03:19-ին: Այրվել է ավտոմեքենայի դիմացի հատվածը և սրահը՝ մասամբ:

  • Կիսվել: