երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բախվել են Mitsubishi և Ford Transit շտապօգնության ավտոմեքենաները

Բախվել են Mitsubishi և Ford Transit շտապօգնության ավտոմեքենաները

Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում բախվել են Mitsubishi և Ford Transit շտապօգնության ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում, ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ford Transit-ը հաշվառված է «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և շահագործվում է որպես շտապօգնության ավտոմեքենա: 

  • Կիսվել: