հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բագրատունյաց պողոտայում 11 համարի ավտոբուսը բախվել է «Renault»-ին, վերջինս էլ՝ ծառին

Բագրատունյաց պողոտայում 11 համարի ավտոբուսը բախվել է «Renault»-ին, վերջինս էլ՝ ծառին

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի դիմաց բախվել են թիվ 11 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Renault մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելու հետևանքով Renault-ը բախվել է ծառին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Renault-ի գազաբալոնի փականը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսը բախվել է կայանված Renault-ին, որն էլ բախվել է ծառին։Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: