երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները նստեցին դեպի Պարոնյան տանող փողոցի խաչմերուկում

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները նստեցին դեպի Պարոնյան տանող փողոցի խաչմերուկում

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները  Մաշտոցի պողոտայի վերջում՝ դեպի Լեո փողոց տանող խաչմերուկում նստեցին ճանապարհի մեջտեղում՝ փակելով երթևեկությունը։

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Այս պահին բերման ենթարկվածների թիվը 273 է:

  • Կիսվել: