կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բաղրամյան փողոցի բնակիչ գայլին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

Բաղրամյան փողոցի բնակիչ գայլին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

Երևանում, Բաղրամյան 78 շենքի բակում գայլ է պահվում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանի ֆեյսբուքյան էջից:

Ավագանու անդամը գրում է, որ գայլը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

Սերգեյ Ապրեսյանը, մասնավորապես, գրում է.

 «Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, ՀՀ Ոստիկանության որոշմամբ, «Թափառող կենդանիների կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով կենդանին տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի»:

Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն էլ նշել է, որ գայլը պահվել է 2 մետրանոց վանդակում, Մետրո Բարեկամության հարևանությամբ։ Նա ասել է. «Ցավոք գայլին պահել են ձագ ժամանակից և նա ազատ բնության մեջ գոյատևել չի կարողանա»:

  • Կիսվել: