կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաղրամյան գյուղի դպրոցում մայրը սեղանի վրայից ընկել է իր 2-ամյա տղայի վրա․ երեխան մահացել է

Բաղրամյան գյուղի դպրոցում մայրը սեղանի վրայից ընկել է իր 2-ամյա տղայի վրա․ երեխան մահացել է

Հուլիսի 19-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Թ․-ն, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։

Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմանում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։50-ի սահմանում, Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․ Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է և Մ․ Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․ Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ 

Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

  • Կիսվել: