շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ չարթերային թռիչքը կիրականացվի հուլիսի 17-ին

Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ չարթերային թռիչքը կիրականացվի հուլիսի 17-ին

Իրաքում Հայաստանի դեսպանությունը, Իրաքի Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ)։ Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին Իրաքում ՀՀ դեսպանությունից, հատուկ թռիչքը իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը։

«Մեկնումը Բաղդադից Երևան տեղի կունենա հուլիսի 17-ին, նախնական դրությամբ առավոտյան ժամը 08:00-ին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ Հայրենիք, ցուցակագրվելու համար կարող են զանգահարել դեսպանություն՝ +9647808306424 հեռախոսահամարով։ Տոմսեր ձեռք բերելու կարգը և դրանց  արժեքը դեռևս որոշված չեն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: