շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները քաղաքացիներին նաև որակյալ ծառայություններ պետք է մատուցեն. Երևանի քաղաքապետ

Բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները քաղաքացիներին նաև որակյալ ծառայություններ պետք է մատուցեն. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ի թիվս այլ խնդիրների անդրադարձել է նաև պոլիկլինիկաներին։

«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,- ընդգծել է քաղաքապետը:

  • Կիսվել: