ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացասական երևույթներից է խոսքի ազատության տակ սեփական լկտի պահելաձևը քողարկելը. պատգամավոր

Բացասական երևույթներից է խոսքի ազատության տակ սեփական լկտի պահելաձևը քողարկելը. պատգամավոր

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ նոր Հայաստանում կան բացասական երևույթներ, որոնցից մեկը, ըստ նրա, խոսքի ազատության տակ սեփական լկտի պահելաձևը և հայհոյախառն սադրանքները քողարկելն է:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. ՛՛Այդպիսի երևույթներից է խոսքի ազատության տակ սեփական լկտի պահելաձևը և հայհոյախառն սադրանքները քողարկելը: Անձը մի վայրկյանում  չակերտավոր քաղտեխնոլոգից վերածվում է չակերտավոր  համաճարակաբանի և նույն արագությամբ վերածվում դատաիրավական բարեփոխումների  չակերտավոր  փորձագետի: Իսկ ինչու չակերտավոր, որովհետև անձն իրականում ոչ չակերտավոր անգրագետ է՛՛:

Գրիգորյանը հիշեցրեց, թե արդարադատության նախարարը ինչ  է կատարել և ասաց. ՛՛Մի փորձեք թվալ ավելի հեղափոխական, քան այն անձինք, ովքեր 2018-ին վտանգելով սեփական կյանքը` հանուն վաղվա Հայաստանի ընկնում էին նռնակների տակ: Ձեր այդ ճիգերը պարզապես ծիծաղելի են՛՛:

  • Կիսվել: