հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բացառիկ դեպք «Նորք-Մարաշ» ԲԿ-ում․ 14–ամյա տղայի սիրտը տեղակայված է կրծքավանդակի աջ կողմում (լուսանկարներ)

Բացառիկ դեպք «Նորք-Մարաշ» ԲԿ-ում․ 14–ամյա տղայի սիրտը տեղակայված է կրծքավանդակի աջ կողմում (լուսանկարներ)

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բացառիկ դեպք է հայտնաբերվել։

Մասնավորապես՝ 14-ամյա տղայի մոտ աջ թոքի թերզարգացածության պատճառով միջնորմը և սիրտը գտնվում են կրծքավանդակի աջ կեսում։ 

««Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն դիմելիս 14–ամյա տղայի գանգատը եղել է աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։
Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։

Արդյունքը տպավորիչ էր։ Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։

Սրտի նման տեղակայումը հեմոդինամիկ շեղումներ չի առաջացրել. երեխան ունի կառուցվածքային առողջ սիրտ։

Երեխան ուղեգրվել է թոքաբանի և օրթոպեդի խորհրդատվության, իսկ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում կլինի դինամիկ հսկողության տակ»,- հայտնում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից։

May be an image of x-ray and text

May be an image of x-ray and text

May be an image of x-ray and text

May be an image of x-ray and text

  • Կիսվել: