երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր տեսանյութ (տեսանյութ)

Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր տեսանյութ (տեսանյութ)

Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։

Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց, նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: