կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բացահայտվել է Նոր Արեշում կատարված դանակահարությունը

Բացահայտվել է Նոր Արեշում կատարված դանակահարությունը

Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի և աջ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի 18-ամյա մի բնակիչ: Ըստ հիվանդի ուղեկցողի` նա վնասվածքը ստացել էր Նոր Արեշում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Նոր Արեշի 18-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 5-ին, ժամը 03.10-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: