շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաբայան փողոցում, «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է մայթին, կան վիրավորներ

Բաբայան փողոցում, «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է մայթին, կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 14-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են 22-ամյա Վահան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արամ Բոզոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով Mercede-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բենզալցակայանի արտաքին լուսավորության փոքր սյունը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: