չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Նշենք, որ կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Օրենքի նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի եւ ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

Նշենք նաև, որ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

  • Կիսվել: