կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱԺ միջանցքում որոշ օպերատորներ պատգամավորների ու ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել. Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ

ԱԺ միջանցքում որոշ օպերատորներ պատգամավորների ու ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել. Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ

Այսօր Ազգային ժողովի միջանցքում որոշ օպերատորներ անքաղաքավարի նստած են եղել աթոռներին և պատգամավորների ու ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: 

՛՛Դրա հետևանքով աթոռները միջանցքից հանվել են։ Այնուհետև լրագրողների և օպերատորների խնդրանքով նրանց ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը։ Հանդիպմանը նման վերաբերմունք դրսևորած օպերատորը ներողություն է խնդրել, ինչից հետո աթոռները վերադարձվել են իրենց տեղը՛՛,-նշել է նա։

Նշենք, որ քիչ անց խոսնակը հեռացրել է իր գրառումը:

 

 

  • Կիսվել: