երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ է ընտրում

Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ է ընտրում

Ազգային ժողովում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրությունը:

Քվեարկությունն ընթանում է փակ-գաղտնի ընթացակարգով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։

  • Կիսվել: