երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հինգ ոստիկան ազատվել է ծառայությունից (տեսանյութ)

Հինգ ոստիկան ազատվել է ծառայությունից (տեսանյութ)

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերը, ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հինգի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ երեք ոստիկանի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

  • Կիսվել: