չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք․ նոր նախագիծ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք․ նոր նախագիծ

Կառավարության հաստատմանն է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը, որի 11-րդ կետի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստիքների առավելագույն թիվ է սահմանված 40-ը:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջի կատարումը

  • Կիսվել: