հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազգային պահուստի կառավարումը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցվեց ԿԳՄՍՆ-ին

Ազգային պահուստի կառավարումը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցվեց ԿԳՄՍՆ-ին

Ազգային պահուստի կառավարումը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցվեց ԿԳՄՍՆ-ին։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված իրերի հաշվառման, կառավարման, պահպանման, գնման ու վաճառքի իրագործման պատասխանատուն ՀՀ ֆինանսների նախարարությունն էր:

ՀՀ կառավարությունը գտել է, որ այս գործառույթների իրականացումը ոչ ոլորտային նախարարության՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կարող է լինել ոչ արդյունավետ: Մինչդեռ մշակութային արժեքների պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Քանի որ ազգային պահուստի կառավարման մասով գործառույթներն իրականացվում են ԿԳՄՍՆ ենթակա մարմինների, թանգարանների կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ, այդ պատճառով ՀՀ կառավարությունը որոշել է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍՆ-ին:

Օրենքով ազգային պահուստի արժեքներն անձեռնամխելի և անբաժանելի են, հանդիսանում են ՀՀ սեփականությունը և ենթակա չեն օտարման կամ վարձակալության:

  • Կիսվել: