հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ազատության պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. կա վիրավոր

Ազատության պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Խաչիկ Գ., ծնված 1955 թ.) եւ «Mercedes-Benz ML» (վարորդ` Արա Ա., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին (Էդուարդ Պ., ծնված 1975 թ.) փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: