երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազատության հրապարակում՝ շարժական լաբորատորիայում, հեպատիտ Ց-ի թեստավորման ակցիա կլինի

Ազատության հրապարակում՝ շարժական լաբորատորիայում, հեպատիտ Ց-ի թեստավորման ակցիա կլինի

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն անդրադարձել են հիվանդության կանխարգելմանը և բուժման պետական ծրագրերին` կարևորելով պատվաստումների անհրաժեշտությունն ու արդյունավետությունը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
 
«Իրազեկման այս արշավը լավ հնարավորություն է ներկայացնելու հեպատիտների կանխարգելման, դրա վերահսկման ուղղությամբ մեր կողմից տարված աշխատանքները, ինչպես նաև ձեր օգնությամբ իրազեկելու մեր բնակչությանը ոչ միայն իրականացվող ծրագրերի մասին, այլև հանդես գալ կոչով, որպեսզի իրենք նույնպես անցնեն թեստավորում` իմանալու իրենց առողջական վիճակի մասին և ստանալու անհրաժեշտ բուժում, որը պետության կողմից անվճար է տրամադրվում»,- նշել է Լենա Նանուշյանը:
 
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որից հետո նախատեսվում է հեպատիտի օրվա շրջանակներում միանալ Երևանի Ազատության հրապարակում՝ շարժական լաբորատորիայում, իրականացվող հեպատիտ Ց-ի թեստավորում անցնելու ակցիային:

  • Կիսվել: