հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ազատության հրապարակից ոստիկանություն բերված 135 քաղաքացուց 70-ն ազատ է արձակվել

Ազատության հրապարակից ոստիկանություն բերված 135 քաղաքացուց 70-ն ազատ է արձակվել

Ժամը 16:20-ի դրությամբ Ազատության հրապարակում հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 135 քաղաքացուց 70-ն արդեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել էր դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: 

 

  • Կիսվել: