շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազատավանում այրվել է 200 հակ անասնակեր

Ազատավանում այրվել է 200 հակ անասնակեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 5-ին, ժամը 19:39-ին ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում  է կուտակած անասնակեր, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվությանց և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել` 22:30-ին: Տան բակում այրվել է 200 հակ կուտակած անասնակեր:

  • Կիսվել: