կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր որոշում է կայացրել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի՝ Եղիշե Հակոբյանի մասով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2 ամսով երկարաձգվել է սպայի կալանքի ժամկետը։

Նշենք, որ այս տարվա հունվարի 19-ին սպան բենզինը լցրել էր, որ վառարանը վառի, եւ դրա հետեւանքով կացարանում հրդեհ էր բռնկվել. մահացան 15 զինծառայող, գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։ Արձանագրենք` մինչ այս պահն էլ ծնողները չեն վստահում պաշտոնապես առաջ քաշված վարկածին եւ պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնում տարվող քննության վերաբերյալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: