Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. բժիշկ Վահե Տեր-Մինասյան
Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայ-ամերիկյան առողջոության կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը՝ նշելով, որ հայտնում է օրվա ամենալավ լուրը:
՛՛Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է: Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից...
Հ.Գ.Կոնկրետ դեպքում հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության, բայց բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր՛՛,-գրել է նա: