Միջադեպ՝ Սրբազան պայքարի երիտասարդների ու Վահագն Ալեքսանյանի մոր միջև
՛՛Սրբազան պայքար՛՛ շարժման տելեգրամյան ալիքում հայտնվել են տեսանյութեր, որտեղ Շարժման ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունենում երիտասարդների ու մի կնոջ միջև՝ ներքաղաքական թեմաներով:
Տեսանյութի տարածումից հետո՝ ավելի ուշ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հաստատել է, որ տեսանյութում երևացող կինն իր մայրն է:
Ալեքսանյանը հայտարարել է, թե իր մորը ՛՛թևից քաշելով՛՛ փորձել են ՛՛ստիպել՛՛ ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թղթի տակ:
՛՛Մորս վիրավորելու քաղաքական պատասխանը ստանալու եք՛՛,-հայտարարել է նա:
Տեսանյութերը՝ ստորև.