ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Այսօր վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
« Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:  Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:
 
 Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:  Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:
 
 Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր»,- ասված է հայտրարության մեջ:

  • Կիսվել: