շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. վարչապետ

Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. վարչապետ

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության եւ տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր սիրելի հայրենակիցները: Այս մասին նա ասաց պարետատան հեռավար նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Վարչապետը նշեց. «Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ այս պահի դրությամբ փակ են: Ռեյսդերը շարունակվելու են: Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը»:

  • Կիսվել: