կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Այսօր փառավոր օր է՝ մեծարելու նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած բոլոր հերոսներին. Մնացականյան

Այսօր փառավոր օր է՝ մեծարելու նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած բոլոր հերոսներին. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ՝ գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հաղթանակի և խաղաղության 75-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ բոլոր ժողովուրդներին: Այսօր փառավոր օր է նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած բոլոր հերոսներին մեծարելու»,–գրել է նախարարը։

Մնացականյանի խոսքով` այս օրը խորհրդանշում է միությունը և խաղաղությունը, ինչն այնքան անհրաժեշտ է այսօրվա աշխարհում:

 

  • Կիսվել: