երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում. Աղաջանյան

Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում. Աղաջանյան

Այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ հարց ուղղելով ոստիկանապետին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում եւ ուղղակի պարտավոր են արձագանքել այդօպերատիվ տեղեկություններին

՛՛Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին: Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարեւորը մենք ունենք արդյունք, այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է՛՛,-ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

  • Կիսվել: