ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը․ փակվել է ավելի քան 50 փողոց

Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը․ փակվել է ավելի քան 50 փողոց

Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը․ 

«Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակում փակվել է ավելի քան 50 փողոց:

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 300 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:

Այսօր` ժամը 19:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»:

  • Կիսվել: