հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այսօր մեկնարկում է կանանց ոչ պաշտոնական միամսյակը

Այսօր մեկնարկում է կանանց ոչ պաշտոնական միամսյակը

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Տոնը նշվում է արդեն մեկ դարից ավելի: 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կին տեքստիլագործներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցնում են քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային վատ պայմանների դեմ:

Կես դար անց Նյու Յորքում ակտիվիստները հիշում են տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպում:

Հայաստանում կանանց նվիրված 2 տոն ունենք՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը՝ Սիրո, գեղեցկության և մայրության տոնը: Այսօր մեկնարկում է նաև կանանց ոչ պաշտոնական միամսյակը:

  • Կիսվել: