շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

Մարմարիկ գյուղում արդեն 5 օր է, շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա:  Այսօր՝ մայիսի 9-ին, նրա ծննդյան 2–ամյակն է: Ծնողները հույս ունեին, որ փոքրիկին գոնե մինչ իր ծննդյան տարեդարձը կգտնեին, այնինչ մինչ այժմ  Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

  • Կիսվել: