Այսօր Կիևյան փողոցում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն Կիևյան փողոցում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:


