շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի. Տիգրան Ավինյան

Երևանի գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի. Տիգրան Ավինյան

«Պարոն Գևորգ Սիմոնյանի հետ քննարկել ենք լուսավորության ժամերի երկարացման հարցը և նվազագույնը հենց այս տարվանից պետք է մեկ ժամով լուսավորությունն ամբողջ Երևան քաղաքում երկարացնենք, իսկ հաջորդ տարվանից պետք է ձգտենք նրան, որ ամբողջ գիշեր լուսավոր պահենք Երևանը». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երքաղլույս» ընկերությունից զեկուցեցին, որ անցած շաբաթվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 266 ահազանգ։ Վերականգնվել է 233 վթար, չվերականգնված վթարների քանակը՝ 33-ն է, որը կազմում է 12.5%:

  • Կիսվել: