կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս պահին որևէ միտում չկա. Դումանյանը՝ դպրոցներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին

Այս պահին որևէ միտում չկա. Դումանյանը՝ դպրոցներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հարց ուղղեցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ սահմանափակումներ մտցվեն դպրոցներում կորոնավիրուսի տարածման ֆոնին:

«Այս պահին որևէ միտում չկա: Հուսով ենք, որ ըստ իրավիճակի համապատասխան որոշում կկայացվի, բայց եկեք տրամադրենք մեզ, որ չենք սահմանափակի, որովհետև կրթական համակարգում ցանկացած սահմանափակում մեծ սթրես է: Ուսումնական գործընթացը տեմպից ընկնում է, մեր կյանքը դրանից բավականին բարդանում է, կրթության որակը տուժում է»,- ասաց Դումանյանը:

Նախարարն անդրադարձավ նաև լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ որոշ բնակավայրերում ուսուցիչների պակաս կա: Հարց հնչեց, թե ինչպես է լուծվում խնդիրը:

«Այսօր ստեղծված համակարգը լիովին թույլ է տալիս, որ այն դպրոցներում, որտեղ ուսուցիչներ չկան, այսօր ունենք հեռավար կրթության համակարգ, լավագույն ուսուցիչներն են հաշվառված, ըստ անհրաժեշտության կազմակերպում ենք այդ դասընթացները: Արվում է ամեն ինչ, որ կրթական գործընթացը չտուժի, ծրագիրը կատարվի»,- ասաց Դումանյանը: 

  • Կիսվել: